Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման գծի հենց այս հատվածում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից տեղի են ունեցել զինադադարի ռեժիմի բազմակի կոպիտ խախտումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել