HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյանի նամակը` Տյորբյորն Յագլանդին

Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդին: Ստորև ներկայացնում ենք նամակը: Հարգելի պարոն Յագլանդ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայ Ազգային Կոնգրեսին ուղղված Ձեր նամակի համար, որն ուղարկվել էր ի պատասխան մեր կողմից 2009 թ. դեկտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակ հանձնված դիմումի: Մենք գոհացած ենք այն փաստով, որ իրավիճակը Հայաստանում դուրս չի մնացել Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնից, և ԵԽ-ն հավատարիմ է մնում ԵԽԽՎ-ի կողմից 2008 թ. կեղծված ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումների իրագործմանը: Ինչպես Դուք հավանաբար գիտեք, ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն կքննարկի ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված բարեփուխումների ժամանակացույցը, որոնք ներկայացվել են ի պատասխան մտահոգությունների, որոնք տեղ են գտել վերոհիշյալ ԵԽԽՎ որոշումներում, ինչպես նաև ԵԽԽՎ համազեկուցողներ պարոն Ջ. Կոլումբիեի եւ և պարոն Ջ. Փրեսքոթի հեղինակած զեկուցումում: Սույն նամակով մենք Ձեզ ենք ներկայացնում բարեփոխումների ցանկն ու ժամանակացույցը, որոնք պատրաստվել են Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, և որոնք մենք նաև ներկայացրել ենք ԵԽԽՎ Մոնիտորինգի Կոմիտեին և համազեկուցողներին: Հուսով ենք, որ Դուք կօգտագործեք Ձեր գրասենյակի /կազմակերպության/ ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև Ձեր անձնական ազդեցությունը, որպեսզի դրանք դառնան մարտի 17-ի Մոնիտորինգի Կոմիտեի նստաշրջանի քննարկման մի մասը: Մեր առաջարկում նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է հրատապ անհրաժեշտություն, քանի որ Հայաստանը 2008 թ. փետրվարի 19-ի չարաբաստիկ ընտրություններից հետո երկու տարի շարունակ մնում է քաղաքական ճգնաժամում: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ նաև ԱՄՆ Պետքարտուղարության, որի մասին խոսվում է վերջերս հրապարակված մարդու իրավունքներին նվիրված զեկույցում, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որը քննադատում է Հայաստանում արդարադատության համակարգի գործունեությունը` մասնավորապես վերջին երկու տարիների ընթացքում ընդդիմության ակտիվիստների քաղաքական հետապնդումները: Նշված բարեփոխումների իրականացումը հանդիսանում է  հրատապ անհրաժեշտություն նաև, քանի որ քաղաքական և դատական համակարգերում գոյություն ունեցող թերությունները հանդիսանում են շարունակական խնդիրների և անարդարությունների աղբյուր, որոնց ամեն օր դիմակայում են հայաստանցիները: Հարգանքներով, Լևոն Տեր-Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter