HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատաքննությունն այսօր կշարունակվի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր  Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն»  կուսակցության պատգամավոր Զարուհի  Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Զ. Փոստանջյանը մամլո հաղորդագրություն է տարածել, նշելով, որ մարտի 5-ին կայացած նախորդ դատական  նիստին Ն. Նազարյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանը 2010թ. փետրվարի 26-ին կայացրել է որոշում` հանցագործությունների մասին պատգամավորի հաղորդումները Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: Սույն որոշումը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տրամադրվել է բավական ուշացումով` մարտի 9-ին:  Ինչպես նշված է հաղորդագրությունում, ակնհայտ է, որ իր այդ որոշմամբ Ն. Նազարյանը  ճանաչում և ընդունում է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» անցկացված բողոքի խաղաղ գործողությունների մասնակիցների հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից օրինազանց գործողությունների` հանցագործություններ կատարելու փաստը: Հաղորդագրությունում նշված է նաև, որ նշված հանցագործությունների վերաբերյալ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հաղորդումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանը շուրջ չորս ամիս դրսևորել է պաշտոնեական անգործություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter