Ընկել են ձորը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, քարանձավում քանդման աշխատանքներ կատարելիս ձորն են ընկել երկու քաղաքացի: Պատահարի հետեւանքով Մասիս քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Միշա Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Գրիգոր Դլդլյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածին քաղաքի հիվանդանոց:
Զոհվածի դին ձորից դուրս բերելու նպատակով փրկարարների ուժերով կատարվել են մոտեցման ուղու բացման եւ մաքրման աշխատանքներ:
Ժամը 12.45-ին Մ. Բաղդասարյանի դիակը դուրս է բերվել ձորից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել