Պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 615 000 դրամ, որից մրցակցային` 939 615 000 դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 939 615 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 856 969 481 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5380 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500 տոկոս: Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: Այսօր տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 4 123 567 000 դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 999 765 673 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.1500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամլո բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել