HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Դատական փորձաքննությունների նոր` հայ-ռուսական համագործակցությունը

Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը:

Չնայած պայմանագիրը կնքվել է պետական մակարդակում, սակայն Գրիգորյանը հավաստիացնում է, որ Հայ-ռուսական փորձաքննությունների կենտրոնը հասարակական  կազմակերպություն է եւ չի ստանում  որեւէ պետական  կամ միջազգային հովանավորություն. «Մենք ֆինանսավորողներ չունենք, ինքնաֆինանսավորվում ենք մեր կատարած փորձաքննությունների հաշվին»: Հայ-ռուսական փորձաքննությունների  կենտրոնի գործադիր տնօրենը գեներալ-մայոր  Արտաշես Սահակյանն է: Կենտրոնն իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարներին, երկրաբանությանը, ձեռագրաբանությանը, դատատնտեսությանը վերաբերող փորձաքննություններ: Ռուսական կողմն, Արա Գրիգորյանի հավաստմամբ, կենտրոնին օգնում է համապատասխան տեխնիկայով, սարքավորումներով:

Որեւէ փորձաքննության արդյունք Գրիգորյանը չներկայացրեց լրագրողներին, փոխարենը նշեց, որ ի տարբերություն պետականորեն հովանավորվող փորձաքննական մարմիններին` իրենք ապահովում են հնարավորինս անաչառ արդյունքներ: Հիշեցնենք, որ նմանատիպ փորձաքննական մարմին գործում է նաեւ 2004-ից, որը, սակայն, հայ-ամերիկյան համագործակցության հետեւանք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter