Առաջնահերթությունը տրվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Փոխվարչապետը հույս է հայտնել, որ JICA-ի առաքելության Հայաստան այցի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ եւ օգտակար կլինեն: Նախկինում JICA-ի հետ իրականացված ծրագրերը նա համարել է արդյունավետ եւ համոզմունք հայտնել, որ ձեւավորված ավանդույթները կշարունակվեն: Ա. Գեւորգյանն առաջարկեց ներկայացնել այն կոնկրետ ոլորտները, որոնց ուղղությամբ կազմակերպությունը հետաքրքրված է ծրա•րեր իրականացնել:
JICA-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Ֆուսատո Տանական նշել է, որ կազմակերպությունը նպատակահարմար է գտնում ֆինանսավորել տարածաշրջանային նշանակության նախագծերը, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին, որին ֆինանսական մասնակցություն ունենալու հարցը կազմակերպությունը պատրաստ է քննարկել: Ա. Գեւորգյանը կարեւորել է JICA-ի մասնակցությունը Հայաստանի համար էական նշանակություն ունեցող այդ ծրագրին:
Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել