HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 ավազակային հարձակման դեպք` մեկ շաբաթվա ընթացքում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 11 դեպքից բացահայտվել է 8-ը, մարմնական վնասվածք հասցնելու 140 դեպքից` 117-ը, խարդախության 55 դեպքից 53-ը: Բացահայտվել է նաև գողության 97 և խուլիգանության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 16, գողության 17, խարդախության 3 և խուլիգանության 1 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, զոհեր չեն եղել, 45 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter