«Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»
«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը:
Նրա ներկայացրած գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքների կողքին առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես 2 պանոները: Դրանցից մեկը կոչվում է «Արցախ»:
Արցախին նվիրված պանո առաջին անգամ է արվում, եւ Փարավոն Միրզոյանի խոսքերով` իր ստեղծած պանոն պարզապես սիրո դրսեւորում է: Նկարչի խոսքերով` ցուցադրված գործերն ընդգրկում են վերջին 5 տարիների աշխատանքները եւ ամբողջությամբ նվիրված են հայրենիքին:
«Ես ուրախ եմ, որ այստեղ կարողացա տեսնել Արցախի պանոն: Շատ գեղանկարիչներ են անդրադարձել Արցախին, բայց սա հատկապես կարեւոր է, քանի որ ներկայացվում է պանոյի տեսքով: Ուրախ եմ, որ ցուցասրահում ներկայացվում են նաեւ պանոներ, եւ այցելուները կարող են գալ ու դիտել դրանք»,- ասաց այցելուներից Աննա Գեւորգյանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել