Քաղծառայողները երդվեցին
Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Քաղաքացիական նոր ծառայողները երդվեցին հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, աջակցել սահմանադրաման կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները եւ այլն:
«Մենք բոլորս պետք է շրջվենք դեպի մարզերը: Այստեղ մենք մեծ կադրային ռեսուրսներ ունենք»,- շնորհավորելով քաղծառայողներին` ասաց Մ. Բադալյանը: Նա անդրադարձավ նաեւ քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվելիք առաջիկա փոփոխություններին: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը մասնավորապես առանձնացրեց մրցույթների, ատեստավորումների, վերապատրաստումների գործընթացում նախատեսվող բարեփոխումները:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախ շնորհավորեց քաղծառայողներին երդման կապակցությամբ, եւ հորդորեց, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերեն իրենց կողմից տրված հավաստիացումներին եւ այն պահպանեն ողջ կյանքի ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել