Բացակայում էր
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀՀ ԱԴ-ում վիճարկել է ՀՀ քրդատավարության օրենսգրքի 309,1 հոդվածի սահմանադրականությունը, որը դատախազներին թույլատրում է դատարանից մեղադրանքը հետ վերցնել` խստացնել և վերադարձնել:

62-ամյա, մասնագիտությամբ նկարիչ Աշոտ Մանուկյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Այս երեքշաբթի ԱԴ-ն գրավոր ընթացակարգով պետք է քններ Մանուկյանի դիմումը և որոշում կայացներ: ՍԴ անդամները 2 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշել են վերսկսել դիմումի քննությունը: Բանն այն է, որ ՍԴ նախագհ Գագիկ հարությունյանը նիստից բացակայել է, ինչի արդյունքում առանց նրա ՍԴ մնացած 8 անդամները չեն կարողացել որոշում կայացնել: Այսինքն, ՍԴ որոշումը, հետևաբար նաև քաղբանտարկյալին ազատ արձակել-չարձակելու խնդրի լուծումը կախված է Գագիկ Հարությունյանից:
Դրամը արժեզրկվում է կրկին
Երեկ ամերիկյան դոլարը «հաղթահարեց» 400 դրամի հոգեբանական շեմը Երևանի տարադրամի փոխանակման կետերում: Երեկոյան ժամը 9.30-ին Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի փոխանակման կետում 1 դոլարը արժեր 403 /առք/ և 418 /վաճառք/ դրամ: Միաժամանկ, նույն սուպերմարկետում «թռել» էին /ավելի շուտ`«թռցրել»/ լայն սպառման ապրանքների գները, օրինակ` բուսական յուղը` 25-39 դրամով:
20 տոկոսանոց արժեզրկման ավանդույթը
Երեկ հայկական դրամը «պաշտոնապես» արժեզրկվեց մոտ 1.5 տոկոսով: Կենտրոնական բանկը ամերիկյան դոլարի փոխարժեք սահմանեց 400.10 դրամ, իսկ եվրոյի փոխարժեքը 551.18 դրամ:
«ՉԻ» - փաստորեն 400 դրամի «հոգեբանական նիշը» պաշտոնապես հաղթահարվեց, իսկ «գործընթացի» ավարտը դեռ չի երևում: Բայց տարադրամի շուկայում խուճապային տրամադրություններն ակնհայտ են: Ինչու՞: Որովհետև իշխանությունները հարկ չեն համնարում բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Այնպիսի տպավորություն է, թե ազգային արժույթի` օրական 1-1.5 տոկոսանոց արժեզրկումը սովորական երևույթ է: Փոխարենը` «ոլորտի մասնագետները» սեփական կանխատեսումներն են անում, որոնց համաձայն` ընդամենը մի քանի շաբաթ անց դոլարը կարժենա 430-435 դրամ, և այդ մակարդակի վրա էլ «կլռվի»: Ընդ որում` այս կանխատեսումը նաև իր բացատրությունն ունի: Շատերը հակված են կարծելու, որ եթե 2009թ-ի մարտի 3-ին դրամն արժեզրկվեց 20 տոկոսով, այս անգամ նա «20 տոկոսի ավանդույթը» կպահպանվի: Չնայած` չի իմնացվի, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է:
Փաշինյանի գործին անդրադարձ չեղավ
ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 2-ին հայտնել էին, թե մտադիր են Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին: Սակայն ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ոուստամյանը երեկ Փարիզից«Առավոտին» հեռախոսով հայտնեց, որ Փաշինյանի գործի կապակցությամբ քննարկում չի եղել. «Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում քննարկումը մի քիչ այլ տրամաբանությամբ էր ընթանում` առանձին դետալների չէին անդրադառնում: Խնդիրն այն է, թե ինչ ուղղությամբ պետք է կատարվեն հետագա քայլերը և առավել ժամանակացույցն էր հետքրքրում` «ճանապարհային քարտեզը», որով պետք է առաջնորդվի Մոնիտորինգի հանձնաժողովը: Մնացած բոլոր դետալներին համազեկուցողները կանդրադառնան ըստ այդ ժամանակցույցի և ծրագրի:
ԱՄՆ-ը հավատում է
«ԱՄՆ-ում հավատում են, որ հյ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն 2 երկրների խորհրդարանների կողմից»,-այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիպսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կրկին հույս է հայնտում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիպսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից , և շատ կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդուհանդերձ, ամերիկացի պաշտոնյան մեկ անգամ ևս ընդգծել է ԱՄՆ-ի նվիրվածությունը հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման գործընթացում:
1000 եվրո` Վարդան Մամիկոնյանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, երկու օր առաջ քննելով «Վարդան Մամիկոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը, գտել է, որ խախտվել է 1958 թվականին ծնված երևանաբնակ Վարդան Մամիկոնյանի արդար դատաքննության իրավունքը: Նա 2003թ-ին մեղավոր է ճանաչվել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու, արդյունքում անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ, դատարան է դիմել և պնդել է, թե ՀՀ Վճռաբեկ դատարանը չի ուսումնասիրել իր կողմից ներկայացրած միջնորդությունները: ԵԴ-ն արձանագրել է իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել ՀՀ-ին 1000 եվրո տրամադրել Վարդան Մամիկոնյանին` որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել