
Այս պահին կառավարության շենքի առջև հավաքված են տասնյակ քաղաքացիներ, որոնք տարբեր պահանջներ են ներկայացնում կառավարությանը: Նրանց մեջ են 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: Կառավարության շենքի մոտ են նաև հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք իրենց իրացված բնակարաններին համարժեք փոխհատուցում են պահանջում: Այստեղ է նաև նախկին բնատարկյալ Վարդգես Գասպարին, ով դժգոհություն է հայտնում «Ա1+»-ի փակման կապակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել