HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2  լիցենզիա,  միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 և խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում տուգանվել են շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները` համապատասխանաբար 700 հազար և 300 հազար դրամի չափով: Շահումով խաղերի գծով օրենքով սահմանված կարգով գանձվել է պետական տուրք` 50 մլն դրամի չափով: 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  ֆինանսների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter