Վրաերթ` մահվան ելքով
Մարտի 17-ին` ժամը 20.40-ին, 1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն, վարելով իրեն ամրակցված «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արտյոմ Հայկյանին, ով տեղում մահացել է: Ոստիկանության կայքէջի փոխանցմամբ, կատարվում է նախաքննություն:
Թեև ոստիկանությունը հաղորդագրությունում չի նշել, սակայն մամուլն այսօր գրել է, որ հիշյալ «Շևրոլետ ավեո» մակնիշի ավտոմեքենան` 311 ՕՕ 11 համարանիշով, պատկանում է «Արփա Սևան» ԲԲԸ-ի ավտոտնտեսությանը և սպասարկում է ԲԲԸ-ի նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանին (մականունը` Թունելի Հակոբ):
Լուս. ` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել