Կովը մեղավոր չէ. սկեսրայրը հարսին ծեծել է
Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում երկու օր առաջ հաղորդում էր ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի կին: Կինը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է անասնագոմում, կովի հարվածի հետևանքով:
Սակայն իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, տան բակում վիճաբանության ժամանակ հարսին ծեծի է ենթարկել սկեսրայրը:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել