HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է  քրեական գործ` կեղծ ձեռնարկատիրության  եւ  խոշոր հարկերը վճարելուց խուսափելու  դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն  Գ. Այվազյանն  իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ  2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում  առանց ապրանքների մատակարարման  եւ  ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների  տրամադրել է 49 740 100  դրամի  կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու  եկամուտների վերաբերյալ կազմել եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն է ներկայացվել  կեղծ հաշվետվություններ` այդկերպ  օժանդակելով նշված կազմակերպություններին  խուսափելու պետբյուջե  վճարել  գանձման ենթակա  խոշոր չափերի  հասնող` 8 289 500  դրամ ԱԱՀ-ի գումարը: Հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի  189-րդ, 38-189-րդ հոդվածների 3-րդ եւ 205-րդ, 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով` կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, քրեական գործն ուղարկվել է ոստիկանության ` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter