HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական նախաձեռնած փոփոխությունը հավանության է արժանացել

Սահմանվելո՞ւ է անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ ՀՀ եւս երեք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է անվճար տրամադրվող բժշկական ծառայությունների հարցը կարգավորել օրենքներով` սահմանելով անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը։ Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջակվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, սակայն արտահայտել է նաեւ որոշ նկատառումներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծը։ Գործադիրը պատրաստակամություն է հայտնել օրինագծի լրամշակման նպատակով համագործակցել դրա հեղինակների հետ։ Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման եւ այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարության եզրակացության համաձայն առաջարկվող դրույթների մի մասը հակասում է ՀՀ սահմանադրության պահանջներին, մյուս մասն էլ կարգավորված է իրավական այլ ակտերով, ուստի կառավարությունը դեմ է փաթեթի ընդունմանը։ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նաեւ Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գույքահարկի արտոնություն սահմանել ստեղծագործական արվեստանոցների համար։ Գործադիրը դեմ է արտահայտվել նաեւ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ հիմնավորել իր դիրքորոշումը։ Վերը նշված կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter