HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գարնանացանը սկսված է

Ղարաբաղում սկսվել են գարնանացանի աշխատանքները. մարտի 15-ի դրությամբ հացահատիկ է ցանվել 86 հա-ի վրա, կարտոֆիլ` 59,3 հա-ի եւ բանջարեղեն` 34 հա-ի եւ հատիկաընդեղեն` 1,5 հա-ի վրա: ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ` գարնանացանի ողջ ընթացքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները:

Նրա խոսքերով, հանրապետություն են ներկրել 460 տոննա կարտոֆիլի տնկանյութ, որը անտոկոս վարկի տեսքով տրամադրվում է հողօգտագործողներին: Վարկի գումարը վերջիններս կվերադարձնեն բերքահավաքից հետո: Նույն պայմաններով է տրամադրվում նաեւ սիլոսի համար եգիպտացորենի սերմացուն, իսկ ահա եգիպտացորենի հատիկ ստանալու նպատակով տրամադրվող բարձրորակ սերմացուն հողօգտագորոծողին կտրամադրվի անհատույց: Այդ նպատակով արդեն ներկրվել է 16 տոննա եգիպտացորենի բարձրորակ սերմացու: Նշենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն` 1 հա-ի համար տրմադրվում է 15 կգ եգիպտացորենի սերմացու:

«Արդեն ունենք պահեստավորված 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ, 500 տոննա ամոֆոս, որոշակի քանակությամբ սուպերֆոսֆատ: Ցանկացողները կարող են դիմել Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ` անտոկոս վարկի տեսքով վերցնելու համար»,- տեղեկացնում է գյուղնախարարը: 1 կգ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար պետությունը ծախսում է 156 դրամ, բայց գյուղացուն տրամադրում`120 դրամով: Բացի նշվածներից` հանրապետություն է ներկրվում նաեւ որոշակի քանակությամբ հերբիցիդներ` մոլախոտերի դեմ պայքարելու համար: Շարունակվում է նաեւ մկնանման կրծողների դեմ պայքարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter