HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը չի հայտնում

Երեկ` ժամը 20:35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.15-ին, վիճաբանության ժամանակ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ատրճանակից կրակոցներ է արձակել ու դիմել փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ ու «Կինգ-2008» տիպի գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Իսկ ժամը 23:00-ին բաժին է ներկայացել Անդրանիկ Ս.-ն և ներկայացնելով «Մակարով» տիպի ատրճանակը` 6 փամփուշտով, հայտնել, որ վիճաբանության ժամանակ, պաշտպանվելու նպատակով, ինքը 2 անգամ նախազգուշական կրակոց է արձակել: Սա Ոստիկանության տարածած հաղորդագրությունն է, որում ոչ մի բառ չկա վիճաբանության մասնակիցներից երկուսին բերման ենթարկելու մասին: Նախօրեին միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական սարքը ֆիքսել էր, թե ինչպես են ոստիկանները «Արտ Կանազ» մշակույթի կենտրոնում թաքնված երկու անձանց հայտնաբերել ու ենթարկել բերման: Այս մասին, սակայն, ոստիկանությունը լռում է, թերևս այն պատճառով, որպեսզի չհրապարակի վերջիններիս ով լինելը: Չնայած` բացառված չէ, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում դսեռևս չեն պարզել բերման ենթարկվածների անուն-ազգանունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter