
Երեկ, երբ գործընկերոջս հետ Արարատի մարզի Դարակերտ գյուղում էի, ականատես եղա հետաքրքիր տեսարանի. երկու տղամարդ, տարբեր թղթեր ձեռքներին, քայլում էին գյուղի փողոցներով, հերթով ծեծում տների դռներն ու ինչ-որ բան ասում:
Մտածելով, որ վերջիններն աղանդավոր են, սկսեցինք լուսանկարել նրանց: Դա տեսնելով` տղամարդիկ, դադարեցնելով «տնետուն» իրենց այցերը, շատ արագ հեռացան:

Երբ հարցուփորձ արեցինք, թե ովքեր էին այդ մարդիկ, գյուղի կանայք պատասխանեցին, որ նրանք «Եհովայի վկաներ էին» և գյուղ էին եկել` իրենց հավատքը քարոզելու և «փրկելու գյուղացիներին աշխարհի անխուսափելի կործանումից»:
Աղանդավորներն առաջին անգամ չէ, որ գյուղերով շրջում և «քարոզում են»:
Նշենք նաև, որ Արարատի շրջանի Դարակերտ և մոտակա մյուս գյուղերում եկեղեցիներ չկան: Գյուղերի բնակիչները, եկեղեցի այցելելու համար, ստիպված են հասնել մոտակա Մասիս քաղաք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել