HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են շմոլ գազից

Նախօրեին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Ավստրիական» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի  նախկին «Էլեկտրոսարքեր» գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ եւ 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները: Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե եւ 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները: Նույն օրը շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Էդգար եւ 1992 թ. ծնված Արթուր Ղազմենչյանները: Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատում: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter