HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղեր կեղծողները բացահայտվել են ԱԱԾ-ի կողմից

ԱԱԾ մարմինների  կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է դեղերի  պիտանելիության ժամկետների  փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող զգալի  քանակությամբ դեղեր և հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց  պիտանելիության ժամկետների կեղծում: Առանձին դեպքերում, Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել: Ընթացքում  Տ. Ավետիսյանն իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել  Երևան քաղաքի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին և Մինաս Պետրոսյանին, որոնց աջակցությամբ մի շարք  դեղատներ է հանձնել  խոշոր  չափերի հասնող ժամկետանց և կեղծ դեղեր: Դեղատներում  առկա կեղծ  և կեղծված  պիտանելիության ժամկետներով  դեղերն առգրավվել են: Տ. Ավետիսյանի  տանից  հայտնաբերվել և առգրավվել է ժամկետանց  դեղերի մեծ տեսականի, տարբեր դեղերի նոր պիտակներ և ժամկետների կեղծման  նպատակով օգտագործվող պարագաներ: Նշված  հանցագործության կատարումը հնարավոր է դարձել   դեղատների կողմից «եղերի մասին»ՀՀ օրենքի և դեղերի  շրջանառությանն առնչվող գործող կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու  արդյունքում: Փաստի առթիվ  հարուցված  քրեական  գործի նախաքննությունը  կատարում է ԱԱԾ Քննչական  վարչությունը: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter