HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվեցին Facebook-ում «ԱրմենՏել» ընկերության մրցույթի հաղթողները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Գաղափարների մրցույթի հաղթողներին: 

Պարգևատրման արարողությանը, որը տեղի ունեցավ «ԱրմենՏել» ընկերության Ազատության պողոտայում գտնվող Beeline գրասենյակում, հրավիրվել էին լավագույն գաղափարների հեղինկաները: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից: 

Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգևատրվել է բջջային հեռախոսով և ստացել է շարժական ինտերնետի «Drive» ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: 

«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանականում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առընչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները նարկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների և ծառայությունների վերաբերյալ, այլ նաև սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում: Վստահ եմ, որ ներկայացված գաղափարները ուրախություն կպատճառեն Հայաստանի բնակիչներին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: 

Նշենք, որ գաղափարների մրցույթն անց է կացվել 2011թ-ի օգոստոս ամսին Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի սեպտեմբերի 13-ի դրությամբ խումբն ունի ավելի քան 4000 մասնակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter