HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շավարշ Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը»

«Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, և եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի  արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի  Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված  ԼՂՀ  դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը: Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց` Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը ,եւ միեւնույն է չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից»,- մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի երեկ արված հայտարարությունները «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանել է ՀՀ  ԱԳ նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter