Դեղորայքի շուկայում գործող ընկերությունների նկատմամբ վարույթը դադարեցվել է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Հանձնաժողովի որոշմամբ, դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցվել է վարույթը, որ հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել