HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 13-ին

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացել է Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլը: Մրցապայքար էին դուրս եկել առաջին փուլը հաղթահարած մասնակիցները` Անուշ Հովհաննիսյանը, Հովսեփ Նշանյանը, Գուրգեն Բավեյանը, Թերեզա Գեւորգյանը եւ Գրիգոր Աբրահամյանը: Նրանք բոլորն էլ բեմ դուրս եկան հաղթելու վճռականությամբ: Կատարումներին հաջորդող ջերմ ծափողջույնները վկայում էին, որ եզրափակիչ փուլ էին անցել միայն արժանավորները, ինչը, ժյուրիի հավաստմամբ, դժվարացնում է վերջնական ընտրությունը: «Արդեն հինգերորդ տարին է Ֆրանսիայում գործող Պողոսյան հիմնադրամի` ի դեմս Ժան եւ Ալբերտ Պողոսյանների, հովանավորությամբ իրականացնում ենք Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի ծրագրերը, որոնք օգնում են երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին կատարելագործել իրենց վարպետությունն ու առավել գնահատված զգալ սեփական երկրում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը: Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի մրցանակների բոլոր մյուս հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 13-ին` Հանրապետության Նախագահի մրցանակաբաշխության արարողության ընթացքում: Նախագահը հաղթողներին կհանձնի մրցանակներ` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter