HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասույթը կտրամադրվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը

Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում տեղեկացնում են, որ երկուշաբթի` մարտի 22-ին, ժ. 17.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որին կհետեւի օսկարակիր «Դքսուհի» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա Բրիտանական Ֆիլմերի փառատոնը կոչված է Ֆիլմարվեստի միջոցով հայ հանդիսատեսին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, կենցաղն ու սովորույթները, ինչպես նաեւ Ֆիլմերի օգնությամբ նպաստել անգլերենի տարածմանը եւ ստեղծագործ մտքի զարգացմանը: Ավանդաբար փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Հերթական 8-րդ փառատոնի շրջանակում, որն անց է կացվում 2010թ մարտի 22-ից 26-ը, ցուցադրվելու են բրիտանական արտադրության բազմաթիվ մրցանակների արժանացած 6 Ֆիլմեր, նախատեսված են բաց ցուցադրություններ, որոնցից մեկին` «Արյունոտ կիրակի՚»- ին կհաջորդի քննարկում ֆիլմի համապրոդյուսեր Միացյալ Թագավորությունից ժամանած հատուկ հյուր Դան Մալանի հետ: Փառատոնի օրերին «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրի շրջանակում կազմակերպվելու են ցուցադրություններ եւ քննարկումներ նաեւ Վանաձորում (մարտի 24-25): Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցն ու ֆիլմերի համառոտ նկարագրությունները կարող եք գտնել www.britfilms.am կայքէջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter