Եվրոպային կոչ են անում դատապարտել Էրդողանի արած հայտարարությունը
Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Երդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի ՀՀ 100.000 քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ: Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ:
Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված` որպես ապաստանյալներ եւ գաղթականներ, ապրում են եվրոպական երկրներում:
Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:
Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնակրկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ:
Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Եվրոպայի Հայերի Համագումար
19 մարտի, 2010 թ. Ուփսալա, Շվեդիա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել