«Երախտագիտություն» մեդալ` Արա Բոյաջյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրված հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել