Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
Մրցույթ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար: Մրցույթի նպատակն է օժանդակել հասարակական կազմակերպություններին` հզորացնելով և զարգացնելով իրենց իրավապաշտպան կարողությունները մարդու իրավունքների և խոցելի խմբերի շահերի պաշտպանության (advocacy) ոլորտում:
Մրցույթի առաջին փուլում ակնկալվում է հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների (letter of interest) ընդունում: ՀԿ-ները, մինչև 3 էջ հետաքրքրվածության նախնական հայտ-նամակում, պետք է հակիրճ նկարագրեն կազմակերպության առնվազն վերջին մեկ տարվա ունեցած փորձն ու գործունեությունը, խնդիրները որոնց պետք է անդրադարձ կատարվի, առաջարկվող լուծումները` իրենց մեթոդոլոգիայի նկարագրությամբ, ինչպես նաև կազմակերպության մոտակա ծրագրերը` նշելով թե համապատասխան ֆինանսական օժանդակության դեպքում ինչ ձեռքբերումների կհասնեն շահերի պաշտպանության ոլորտում:
Առաջարկվող գաղափարները պետք է ուղղված լինեն.
- նպաստելու մարդու իրավունքների գաղափարների տարածմանը հասարակության լայն շերտերում
- բարձրացնելու տեղեկացվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների և վերջինիս պաշտպանության շուրջ
- ամրապնդելու համագործակցությունը մարզային և մայրաքաղաքային հասարակական կազմակերպությունների միջև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել