Նախագահն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ վարչապետ Արա Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել