Գագիկ Բեգլարյանի` Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում ստորագրվել են արձանագրություններ
Մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը և «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձանագրությունները բացվել էին ստորագրման համար 2009 թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում:
Ստորագրումից հետո տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել