Շինարարություն` կանաչ զանգվածի հաշվին
Սպառողների ասոցիացիան հայտնում է, որ Երևան քաղաքում տեղի է ունեցել հերթական ոտնձգությունը կանաչ զանգվածների նկատմամբ, մասնավորապես Ազգային գրադարանի և Ագրարային պետական համալսարանի` Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ կատարվում է շինարարություն պուրակի տարածքում կանաչ զանգվածի հաշվին:
Սպառողների ասոցիացիան այս մասին նամակով հայտնել է նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: «Դուք բազմիցս հայտարարել եք, որ հոգատար եք լինելու քաղաքի կանաչ զանգվածների նկատմամբ և «կանգնած եք լինելու յուրաքանչյուր կտրված ծառի կողքին»:
Վստահ ենք, որ մեր կողմից ներկայացված լուսանկարները հստակ կներկայացնեն մեր նամակի ահազանգի իմաստը, ու հիմք կհանդիսանան, որ Ձեր ցուցումով սառեցվի շինարարությունը ու հատված ծառերի փոխարեն տնկվեն նորերը»:
Սպառողների ասոցիացիայի նամակին միացել են նաև «Օգոստոսի 23, Ազգային Դաշինք» իրավապաշտպան կազմակերպությյունը (նախագահ` Պ.Սերոբյան), «Բնակարային, կոմունալ աշխատողների միություն» ՀԿ-ն (նախագահ` Ա. Սարգսյան): Նամակում կոչ են անում միանալ այս դիմումին` ուղղված Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին, որի նպատակն է աջակցությամբ սառեցնել շինարարությունը ու հատված ծառերի փոխարեն տնկվեն նորերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել