HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորումներ` դեղորայքից և շմոլ գազից

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 19-ին` ժամը 23:15-ին, դեղորայքային թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագած գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: Մարտի 20-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:30-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Երևանյան խճուղի 129/38 հասցեի բնակիչ, 1987 թ. ծնված Գարիկ Դոլմազյանը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության: Մարտի 21-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:35-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի  բնակչուհի, 1964 թ. ծնված Անահիտ Վանյանը, իսկ նույն հասցեի բնակիչ, 1995 թ. ծնված Արամայիս Սուքիասյանը տեղափոխվել է Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter