Գայլերի հարձակում
Մարտի 20-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 19-ի լույս 20-ի գիշերը գայլերի ոհմակը հոշոտել է Աղավնատուն գյուղի 40 գլուխ ոչխար:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության և անասնաբուժական ծառայության աշխատակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել