HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատյան դաշտավայրում այս տարի ծիրան չի լինի

Վերջին օրերի ցուրտ եղանակը մեծ վնասներ է հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններին: Քանի որ այս տարի ձմեռը մեղմ էր, ծառերը ժամանակից շուտ ծաղկեցին, ինչի արդյունքում ցրտահարվել են հատկապես ծիրանի ու սալորի այգիները: Արմավիրի մարզպետարանից «Հետքին» հայտնեցին, որ ցրտահարվել են մարզի ծիրանի բոլոր այգիները` մոտ 3360 հա, ինչպես նաեւ մոտ 350 հա սալորի այգիներ: Այդ մասին տեղյակ են պահել կառավարությանը, եւ այժմ մարզպետարանից սպասում են համապատասխան արձագանքի, որպեսզի վնասի չափը պարզելու համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի: Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ իրենց մարզում նույնպես ծիրան չկա: Այստեղ էլ ցրտահարվել է մոտ 3 700 հա ծիրանի այգի: Գյուղվարչության պետը հավաստիացրեց, որ իրենց մարզում մշտապես եղել են հանձնաժողովներ, եւ հիմա համայնքներում փորձում են առանձին ուսումնասիրություններ կատարել` բնության հասցրած վնասի իրական պատկերը ստանալու համար: «Պատկերն ամբողջական կլինի 2-3 օրից: Սպասենք, եղանակները կարգավորվեն, նոր պարզ կլինի»,- ասում է Տ. Վիրաբյանը: Գյուղացիներին այժմ սպասելուց բացի այլ բան չի մնում: Թեեւ դրանից էլ օգուտ չկա, քանի որ բնական աղետներ հասցրած վնասների դեպքում Կառավարությունը ոչ մի բանով չի օգնում նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter