HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանսուրիները դուրս են բերվել մեքենայից

Մարտի 19-ին` ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոմայրուղու 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆռայտ» մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1962 թ. ծնված Ֆարիբորզ Սաֆարազի և 1992 թ. ծնված Ֆահրադ Ֆարիբոզի Մանսուրիները: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տուժածները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն և առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter