Հրդեհներ. այրվել է 1 տոննա անասնակեր
Մարտի 21-ին` ժամը 14:56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 16:15-ին: Այրվել է Ռ. Հարությունյանին պատկանող 1 տոննա անասնակերը:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մարտի 19-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21:03-ին հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Շահումյան 9-րդ փողոցի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23:15-ին:
«Սարդարապատ» ՓԲԸ-ին պատկանող պահածոների գործարանի պահեստում այրվել են ստվարաթղթե արկղեր, պլաստիկե շշեր եւ թուղթ` 80 քմ ընդհանուր մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել