HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները շարունակում են առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. - Պարոն Կիրակոսյան, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրև թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Պատասխան. - Խոսելով իբրև թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter