HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուշիի ողբերգության 90-րդ և Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցներին նվիրված գիտաժողով

Ստեփանակերտում մեկնարկել է «Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որը նվիրված է Շուշիի ողբերգության 90-րդ և Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցներին:

Միջոցառումը նախաձեռնել են ԼՂՀ կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Արցախի պետական համալսարանը և «Կաճառ» գիտամշակութային կենտրոնը: Այսօր առավոտյան` մինչև գիտաժողովի բացումը, Ազգային ժողովի ճեմասրահում տեղի ունեցավ «Արտոնված ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցադրությունը: Կոնֆերանսի 25 զեկուցողները հիմնականում ՀՀ-ից և Արցախից են, մի քանի հոգի էլ` ՌԴ-ից ու Գերմանիայից:

Միջոցառումը կշարունակվի մինչև մարտի 24-ը: Վաղը մասնակիցները կշարունակեն իրենց աշխատանքը և արդյունքները կամփոփեն Շուշիում: Նախատեսվում է, որ երեկոյան գիտաժողովի մասնակիցները կհանդիպեն նախագահ Բակո Սահակյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter