HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր նորակառույց հեծանվահրապարակի բացումն էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը: 

Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից: Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250 մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին:

Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր և այլ միջոցառումներ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter