HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դատավորը երեւի ներքին կարգով է պարզել կառավարության դիրքորոշումը»

Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը որոշում կայացրեց «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցադիմումը ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման քննել արագացված դատական կարգով եւ առանց կողմերին լսելու նշանակեց դատավճռի հրապարակման օրը` մարտի 24-ը: Դատական նիստից հետո հայցադիմումը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց «Հետքի» հարցերին: Կառավարությունը գրավոր պատասխանե՞լ էր հայցադիմումին: Պետական ոչ մի մարմին (Կառավարություն, Բնապահպանություն նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն) գրավոր պատասխան մինչեւ այսօր չի ներկայացրել, իսկ դա նրանց պարտականությունն էր: Մենք մինչեւ այսօր չգիտենք նրանց դիրքորոշումը, պատկերացրեք, որ դատարանը չի ճշտել պետական մարմինների դիրոքորոշումը: Իսկ այդ պայմաններում ինչպե՞ս պետք է դատարանը վճիռ կայացնի: Դե երեւի ներքին կարգով պարզել է դիրքորոշումը, էնպես են ասել, որ դատավորը միանգամից մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Հայցադիմումը արագացված դատական կարգով քննելն ինչպե՞ս կմեկնաբանեք: Որպես աբսուրդ, որովհետեւ արագացված ընթացակարգով գործը կարող է քննվել միայն այն դեպքում, եթե գործի հանգամանքները պարզելու անհրաժեշտություն չկա հայցը կամ ակնհայտ հիմնավոր է կամ անհիմն, այսինքն` առանց կողմերին լսելու կարող է գալ հետեւությունների: Սա բացահայտ աբսուրդ է, բայց մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Իսկ արագացված ընթացակարգը հայցվորին եւս ձեռնտո՞ւ չէ, որպեսզի արագ սպառեք տեղական դատական ատյանները եւ դիմեք Եվրոպական դատարան: Ոչ, ինձ ձեռնտու չէ, որ իմ երկրում այդքան ակնհայտորեն խախտվում են օրենքները: Ճիշտ է` գործը շահելու տեսակետից ինձ սա ավելի ձեռնտու է, բայց ես սպորտային տեսակետից չեմ այս գործը վարում, որ շահեմ եւ ինձ բավարարված զգամ դրանով, ես ուզում եմ, որ այս երկրում օրենքը գործի, իսկ դա տեսնում եք, թե ինչպես է տեղի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter