HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջներին չի հաջողվում կրակը մարել. կան զոհեր

Կալկաթայից «Հետքի» թղթակիցը հայտնում է, որ ժամը 14:30-ից մինչ այս պահը Կալկաթայի «Park Street» փողոցում, որը հարակից է Կալկաթայի մարդասիրական հայկական ճեմարանին, այրվում են բազմահարկ շենքի վերջին հարկերը: Որոշ տվյալներով` արդեն կա 5 զոհ, իսկ մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են 3 հոգի նետվում այրվող շենքի պատուհանից: Դեպքի վայր են ժամանել մոտ մեկ տասնյակ հրշեջ ավտոմեքենաներ, բայց հրշեջներին առայժմ չի հաջողվում կրակը մարել: Ներսում, ըստ խոսակցությունների, դեռևս կա մոտ 100 մարդ: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, բայց հավաքվածներից ոմանք նշում են, որ այն բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացումից: Արդեն մի քանի պայթյուն է հնչել, հավանաբար վառվող օդորակիչների հետևանքով: Փողոցում հավաքվել է հոծ բազմություն, սակայն ոստիկանները մարդկանց ստիպում են տարածքը լքել, քանի որ վտանգ կա, որ շենքը կարող է քանդվել: Այս հսկայական շենքը ժամանակին պատկանում էր հայազգի Ջեսի Գալուստունին, ով հետագայում այն վաճառեց: Այսօր շենքի բնակարաններից մեկում, որը գտնվում է բազմաբնակարանի մյուս մասում, գտնվում է նաև հայկական ակումբը, որին, բարեբախտաբար, կրակը դեռ չի հասել: Շենքը համեմատաբար քիչ է բնակեցված, քանի որ այն հիմնականում զբաղեցնում են տարբեր գրասենյակներ: Հերմինե Ադամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter