Բնապահպանական հ/կ-ն պայքարելու է Լեռնաձորում ուրանի հանքավայրի շահագործման դեմ
Մեր կազմակերպությունը անհանգստացած է տարածաշրջանում տիրող էկոլոգիական ծանր վիճակով: Մենք ուշադիր հետևում ենք հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականցվող բնության և բնական պաշարների բարբարոսական ոչնչացմանը: Մեր կողմից իրականցվում են և կիրականացվեն համապատասխան գործողություններ` կանխելու բնությանը և մարդկությանը վնաս հասցնողների գործողությունները:
04.08.2010թ. Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցան «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի հասարակական լսումները: Մենք` որպես հասարակական կազմակերպություն, հրավիրված էինք Կապանի Օրհուս կենտրոնի միջոցով այդ լսումներին մասնակցելու համար: Ինչ վերաբերվում է մեր կազմակերպության դիրքորոշմանը Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի բացմանը` մենք ջանք չենք խնայի, որ այդ ծրագիրը չիրականանա:
Ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը` մենք եկանք այն եզրակացության, որ նորից ինչ-որ մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզից: Արձանագրության մեջ նշված Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը նախագծի շուրջ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել. նախագծի վերաբերյալ համայնքապետի իրական կարծիքը առ այսօր կոշտ բացասական է:
Ելնելով ՀՀ Սահմանադրությունից` առաջարկում ենք վերոհիշյալ պատասխանների լուծումը ստանալ հանրաքվեի միջոցով, ինչպես բոլոր ժողովրդական երկրներում: Մենք նման գրությունով դիմել ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն
23.03. 2010 թ.
Ք.Կապան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել