Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը, Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը և միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել