HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը պարտավորեցրել է «Հայռուսգազարդին» վճարել մոտ 185 մլն

Կառավարությունն այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին ապահովել 184 մլն 307 հազար 296 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարումը` հիմք ընդունելով ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։ 

«Սա սոցիալական լուրջ աջակցություն է` ուղղված անապահով խավին, - շեշտել է վարչապետը։ - Ցուցակները տրամադրվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Դրանք այն ընտանիքների ճշգրտված տվյալներն են, որոնք մի կողմից գազի սպառող են, մյուս կողմից` սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում են։ Տարեկան կտրվածքով նրանք ստանալու են շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որպեսզի գազի սակագների բացասական ազդեցությունը չզգան իրենց վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter