HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վերաբնակեցվող շրջաններում ավտոբուսներն ավելանում են

Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Սիրիայի Ալ Վաթան պարբերականին եւ հայտարարում, որ «անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին, ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է, կամ` երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը», Ղարաբաղի նույն այդ տարածքներում շարունակվում է վերաբնակեցման գործընթացը:

Ինչպես մեզ հայտնի դարձավ, վերջերս Ղարաբաղ ներկրած 4 նոր ավտոբուսներից երկուսը վաղը կհանձնվեն Քաշաթաղի վարորդներին, ովքեր մյուս շաբաթվանից կսպասարկեն վերաբնակեցվող շրջանի մի քանի գյուղերի բնակիչներին:

Ինչպես «Հետքին» տեղեկացրեց կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը, մյուս շաբաթվանից ավտոբուսները կսպասարկեն  Շալուա-Բերձոր, Կովսական-Բերձոր երթուղիները:

Շալուա-Բերձոր երթուղին եւս կգործի պետության աջակցությամբ: Նման եղանակով այս տարվա հունվարից գործում է նաեւ Եզնագոմեր-Բերձոր երթուղին: Տեղեկացնենք նաեւ, որ մյուս նոր ավտոբուսը սպասարկում է վերաբնակեցվող Շահումյանի շրջանի բնակիչներին, ավելի կոնկրետ` Քարվաճառ-Ստեփանակերտ երթուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter