HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գեղամ Բաղդասարյան. «Եկեք ազգովի այս հարցը տանք ՀՀ նախագահին»

«Սիրիական թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի հետ «կռիվս տալուց» առաջ եւ դրա փոխարեն պարզապես, ըստ իս, հարկավոր է մի պարզ ու հասարակ հարց տալ նրան. օրինական ու բարոյական ինչ իրավունքով է նա կանխորոշում Արցախի ժողովրդի ճակատագիրը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ, իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաեւ այն, որ չկա որեւէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում»,- այս կարծիքն է «Հետքին» տված հարցազրույցում հայտնել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:

Նա համարում է, որ նախեւառաջ  սույն «ինքնագործունեության» գնահատականը պիտի տալ: «Մնացյալ բոլորը ածանցյալ է այս հանգամանքից: Ուստի գոնե այս անգամ եկեք հրաժարվենք անիմաստ քննարկումներից եւ ազգովի այս հարցը տանք ՀՀ նախագահին: Խորապես համոզված եմ` սույն հարցի պատասխանը հայությանը հուշելու է իր անելիքը»,- ընդգծել է Գեղամ Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter