
«Ժառանգություն» խմբակցության Ազգային Ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը բացասական է վերաբերում Սերժ Սարգսյանի հայտարարությանը. «Ես կուզենայի, որ մեր պետության նախագահը ավելի շրջահայաց հայտարարություններ անել, որովհետև այն տարածքները, որոնց մասին ինքը խոսում է, դրանք հայ ժողովրդի, Արցախ և Հայաստան պետությունների անվտանգության երաշխիքներն են: Այդ զիջումները հաղթող պետությանը ոչ սազական հայտարարություններ են»:
Հիշեցնենք, որ երեկ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ազատագրված տարածքներին, Սերժ Սարգսյանն ասել է. «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել