
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ գարնանային աշխատանքների շրջանակներում Երևանում ծառերը էտվում են: Երեկ խմբագրություն զանգ էր ստացվել, և մեր ընթերցողները նշում էին, որ գազանանոցից մինչև «Բելաջիո» ռեստորանային համալիր ընկած հատվածում ծառահատումներ են կատարվում: Քաղաքապետարանի հավաստմամբ`այդ տարածքի բարդիները ծերացել են և փոխարինվում են նորերով:
Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ Երևան քաղաքում գարնանային աշխատանքները շարունակվում են և կավարտվեն մարտի վերջին, ինչը ենթադրում է ծառերի երիտասարդացում, կանաչ տարածքների մաքրում, էտման աշխատանքներ և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել